National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.10.2010
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին
1 / 2

Հոկտեմբերի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը  եւ որպես ԱԺ նախագահ պատրաստակամություն հայտնեց աջակցել  խթանելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Երկկողմ  հարաբերությունների զարգացման համատեքստում  ԱԺ նախագահը կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցությունը եւ այս ուղղությամբ կատարված կարեւոր քայլ համարեց  Երեւանի ու Մոնրեալի միջեւ առկա ջերմ հարաբերությունները: Նա համոզմունք հայտնեց, որ քույր քաղաքների միջեւ հաստատված փոխգործակցությունը  իր ուրույն դերակատարությունը կունենա երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանը:  ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոնրեալի քաղաքապետը կարեւոր համարեց երկկողմ շփումների ակտիվացումը, մշակութային եւ կրոնական զբոսաշրջության զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Պարոն Թրեմբլեյը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Կանադա պաշտոնական այց կատարելու Կանադայի խորհրդարանի նախագահի հրավերը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am